Այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00 –ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին, Սարի թաղի տարացքում ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհին:

 

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, տեղում են միայն ճանապարհային ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները: ֆոտոլրագրողը հայտնում է բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հսկայական քարերի ընկման հետևանքով փակվել է ճանապարհի 1 երթևեկելի գոտին:

 

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում են, որ միայն իրենց ահազանգերին օպերատիվ արձագանքել են գաին ու փրկարարները, իսկ թաղապետարանի ու քաղաքապետարանի չինովնիկները պատասխանել են «Երբ համապատասխան տեխնիկա ճարենք կգանք»:

 

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով խոստացավ կարճ ժամանակում հարցը լուծել: