Դեկտեմբերի 23-ին' ժամը 03.44-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է թոնրատուն:

 

Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի Գ. Պ.-ին պատկանող թիվ 41 շինությունում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարզվել՝ 04.49: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ և կենցաղային իրեր:

 

Հրդեհի հետևանքով Ք. Ա.-ը (ծնվ. 2010թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: