Լոնդոնում բազավորված սիրիական SOHR իրավապաշտպան կազմակերպության տվյալներով' վերջին օրերին Սիրիայի Հալեպ քաղաքում ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ. հայտնում է lenta.ru-ն:
Ըստ SOHR-ի՝ սպանվածների թվում կա 99 երեխա, մոտ 30 կին և մոտ 30 ապստամբ: Տեղական ԶԼՄ-ները խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի առկայությունը բացատրել է նրանով, որ ապստամբները թաքնվում են բնակելի շրջաններում:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերն ու ապստամբները Հալեպի համար պայքարում են 2012-ի ամռանից:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը դեկտեմբերի 15-ից ռմբակոծում են Հալեպում ապստամբների դիրքերը: