Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում այսօր ստորագրվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը». տեղեկացնում է itarr-tass-ը:

 

Հիշեցնեք, որ Հայաստանը 2013թ.-ին ՄՄ-ին միանալու որոշում էր կայացրել, որից հետո Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, իսկ հետագայում՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։