Ուկրաինայում իրավապահներն ազատել են ազգությամբ հայ քաղաքացու, ում ավելի քան մեկ ամիս բռնի ուժով պահել են Լուգանսկ քաղաքի տներից մեկի նկուղում։
Պարզվել է`առևանգվածը ՀՀ 29-ամյա քաղաքացի է, ով նախկինում դատապարտված է եղել ՌԴ-ում։ Նրան առևանգողներից մեկը եղել է բանտախուցը իր հետ «կիսողներից» մեկը։
Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը զանգել է ոստիկանություն և արագ ու շշուկով հաղորդել, որ իրեն առևանգել են և ասել հասցեն, որտեղ իրեն պահում են։ Ոստիկանության աշխատակիցները ժամանել են նշված հասցեով և տղամարդուն գտել նկուղում: Տան հասցեն պատահաբար է իմացել. լսել է առևանգողների խոսակցությունները:
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները`տղամարդը պատմել է, որ իր նկատմամբ այդ մեկ ամսում դաժան են վարվել, բռնության են ենթարկել, ուտելիք գրեթե չեն տվել։
Մի օր էլ`հեռախոս են հանձնել ու պարտադրել, որ զանգի Հայաստան ու իր ազատության դիմաց բարեկամներից 50 հազ․ ԱՄՆ դոլար պահանջի:
Նրա հայրը առևանգողներկին 16 հազ․ ԱՄՆ դոլար է փոխանցել։
Հարուցվել է քր. գործ։ Առևանգողներից մեկը ձերբակալված է, մյուս երկու առևանգողները փնտրվում են:
Հայ տղամարդը գտնվում է հիվանդանոցում: