Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

 

Մասնավորապես. 2014 թվականի հունվարի 8-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Իսակովի (1 արագաչափ' դեպի Արգավանդ գյուղի խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) և Արցախի (2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) պողոտաներում նոր տեղադրված արագաչափ սարքերը:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվելու է 40 կմ/ժ:

 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Ճանապարհային ոստիկանություն