Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիան և Ռումինիան 2014 թվականի հունվարի 1-ից չեն կարող մտնել շենգենյան գոտու մեջ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
Վերջինիս խոսքերով՝ Եվրահանձնաժողովն ամբողջովին աջակցում է Մոլդովայի և Ռումինիայի էներգոհամակարգերի ինտեգրմանը՝ ԵՄ-ի էներգոշուկայում Մոլդովայի ընդգրկվելու հեռանկարով:
Մոլդովան նոյեմբերի վերջին Վիլնյուսում նախաստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումը պլանավորված է 2014 թվականին: