Սահմանի վրա գազն արժե 189 դոլար, սպառողին այն հասնում է 340, տնտեսվարողներին' 270 դոլարով:
Հարցին, թե որքանով կազդի գազի գնի վրա «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու գործարքը, Տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Եթե գազի սպառման ծավալներն ավելացնեն, դրանց տեսակարար կշիռը կնվազի եւ գազի գինը սպառողների համար կարող է նվազել։ Եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ ՀՀ-ում, ինչպես օրինակ՝ «Նաիրիտի» գործարկումը, իտալացիների հետ կնքած նոր համաձայնագիրը, այդ ծրագրերը կարող են բերել գազի սպառման աճին եւ նվազեցենել ծախսերի տեսակարար կշիռը եւ բերել գնի նվազման»:
Ինչ վերաբերում է գազի գների տարբերությանը սահմանի վրա և երկրի ներսում, ապա, ըստ վարչապետի, գնի տարբերությունն իր մեջ ներառում է «Հայռուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են 60 դոլար, կորուստները՝ 11 դոլար, ավելացված արժեքի հարկը՝ 50 դոլար, «սրանք հիմնական այն հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը»,- ասաց Տ.Սարգսյանը:
Ի դեպ, Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրերը գործադիր իշխանության ղեկավարը հաջողված է որակել, քանի որ, ըստ նրա, Հայաստանն իրավունք է ստացել արտոնյալ պայմաններով գազ ստանալու, քանի որ երաշխիքներ է ստացել, որ գազի թանկացումը, ինչպեսին եղել է Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում, մեզ չի վերաբերի:
Վարչապետը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում գազի գինը ձեւավորվեու է ներռուսական գների հիման վրա, եւ երեսուն տոկոս հարկը չի կիրառվելու:
«20 % բաժնետոմսերը զիջելը սպառնալիք չի հանդիսանում: Բոլոր որոշումները մենք համակարգում ենք»,-հավաստիացրել է Սարգսյանը:
«Դա էր բանակցությունների նպատակը»,- փաստել է վարչապետը, միաժամանակ կարծիք հայտնելով, որ հայ-ռուսական փաստաթղթերի ստորագրումը բազմաթիվ սպեկուլյացիաների պատճառ է դարձել, ինչի արդյունքում դրանց էությունը ստվերում է հայտնվել: