Ինչպես հայտնում է day.az-ն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեմ:
«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ այլ համանման համակարգի, հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին»,-հայտնել է Հասանովը: