Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 13բ շենքի բնակարաններից ջրի խողովակը վնասվել է, ինչից ջուրը լցվում է ներքևի բնակարան. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Վ.Պ.-ին պատկանող բնակարանի դուռը: