Հունվարի 13-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Զ.Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Հ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

***
Հունվարի 13-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է և վատառողջ բնակիչը չի կարողանում բացել. անհրաժեշտ է փրկա­րարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Լ.Պ.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

***
Հունվարի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի 30-րդ բնակարանից (բնակիչը բացակայում է հանրապետությունից) ջրալցվում է 26-րդ բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը:

 

***
Հունվարի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 44 շենքի 7-րդ բնակարանից (բնակիչը բացակայում է քաղաքից) ջրալցվում է 4-րդ բնակարանը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը: