ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 21-ին Հավայի է ժամանել ձմեռային արձակուրդն այնտեղ անցկացնելու նպատակով. հայտնում է ria.ru-ն:
ԱՄՆ-ի նախագահը առավոտյան մարզանքը սկսել է ծովային հետևակի ռազմակայանում:
Օրվա առաջին կեսին Օբաման ընտանիքի հետ գնացել է Վայմանալո լողափ, որից հետո նախագահական ընտանիքը ճաշել է Վայկիկի քաղաքի հայտնի Նոսու ճապոնական ռեստորանում:
Օբաման անդրադարձել է նաև աշխատանքային հարցերին: Նախագաը հեռախոսակապ է հաստատել երկու սենատորների հետ և քննարկել գործազրկության նպաստների շուրջը առաջացած իրավիճակը, որոնցից ամերիկացիները կարող են զրկվել, քանի որ հաստատված վերջնաժամկետը լրանում է շաբաթ օրը:
Նախագահ Օբաման Հոնոլուլուում արձակուրդը կանցկացնի մինչև հունվարի 5-ը: