Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է ԼՂՀ և Ադրբեջանի սահմանագիծ և շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նախագահը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին' նշելով, որ պաշտպանելով հայրենիքի սահմանները, նրա անկախությունն ու ազատությունը' ԼՂՀ պաշտպանության բանակն իրականացնում է նաև տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևոր առաքելություն:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: