Հունվարի 1-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում շտապօգնության 1-03 բրիգադից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայից դեպի նորկառույց գաջի գործարանի ճանապարհին տղամարդու դի կա:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, pարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի բնակիչ 74 ամյա Վռամ Եթարյանը:

 

Պարզվել է, որ վրաերթը կատարվել է Volksvagen մակնիշի 29 UO 528 համարանիշի ավտոմեքենայով, որը վարել է 35 ամյա Արտյոմ Եթարյանը ով ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների մահացածի թոռն է:

 

Շարունակությունը՝ այստեղ: