ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատականներ տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի տարեվերջին տված հարցազրույցին:
-Պարո՛ն Սահակյան, անցած տարեվերջին Ռ. Քոչարյանի անսպասելի «պատասխանը» վարչապետ Տ. Սարգսյանի մամլո ասուլիսին, ըստ էության, ՀՀԿ-ի կողմից մնաց առանց պատասխանի: Ի՞նչ էր ուզում ասած լինել երկրորդ նախագահը: Ո՞ւմ էին ուղղված նրա քննադատության սլաքները՝ Տ. Սարգսյանի՞ն, թե՞ հենց Ս. Սարգսյանին:
-Դա երկրորդ նախագահի հայտարարությունն է, որին արդեն վարչապետը պատասխանել է, եւ ես արդեն այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ:
-Իշխող ՀՀԿ-ն գերադասում է լռե՞լ փաստորեն:
-Իշխող ուժերի մրցակցություն չկա: Ես կարող եմ գնահատականներ տալ, այն, որ Ռ. Քոչարյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակաշրջանում կարծում եմ միանգամից ոտքի կանգնեց մեր երկիրը, որովհետեւ պիտի հիշենք, որ արդեն սեկվեստր էր, բյուջե չէինք ունենում: Կարծես անելանելի վիճակ էր, երբ Անդրանիկ Մարգարյանը արդեն ընդունեց վարչապետությունը, պետբյուջեն պարտք էր 72 մլրդ դրամ մեր ժողովրդին աշխատավարձի, թոշակի տեսքով: Հաղթահարվեց եւ այդ պարտքը, եւ գնալով տարեցտարի երկնիշ տնտեսական աճ ապահովվեց երկրի համար: Կարծես անելանելի վիճակից հետո մեր երկիրը շնչեց: Առավել եւս ես չեմ կարծում, որ ժամանակաշրջանի համեմատականներ պիտի բերվի, դրանից հետո մեր օրերում արդեն Ս. Սարգսյանի նախագահության շնորհիվ ամրապնդվեցին մեր երկրի դիրքերը եւ մեր երկրի ներսում, եւ արտաքին աշխարհում: Շարունակական պրոցեսը ավելի արագացրեց մեր երկրում, եւ հետո այդպես մեծ թիմափոխություն չի եղել, ՀՀԿ-ն սատարել է երկրորդ նախագահին, ունեցել է իր վարչապետը եւ շարունակել է նույն ոգով եւ նույն ճանապարհով: Այսօր էլ հաջողությունները առկա են: Ինչ մնում է տնտեսական հաշվարկներին, արտագաղթին, շինարարական պրոցեսներին, դա մի քիչ այլ թեմա է, որը խոր վերլուծության կարիք ունի: Առավել եւս շինարարություն ասելով չպետք է հասկանալ միայն բնակարանաշինությունը: Հազարավոր մեր համաքաղաքացիներ, հատկապես բանակի սպայակազմը, պետության հաշվին նաեւ բնակարաններ ունեցան, սրան պիտի դրական արձագանքել: Իսկ ինչ մնում է շինարարությունը որպես տնտեսության ճյուղ դեռեւս հետ է մնում, դրա պարզաբանումը կարծում եմ առաջիկայում նաեւ կտա մասնագիտական վերլուծությունը: Եվ ես կարծում եմ, որ բոլորովին չի կարելի մոտեցումներ ձեւավորել, առավել եւս անհատականացնել: Թիմը գործում է, Հանրապետականն իր դիրքերում է: Այո, նաեւ բավականին ողջունելի է «հաղթահարման» տարիները, երբ որ Ռ. Քոչարյանը նախագահ էր: Մենք այդ ժամանակ համագործակցել ենք եւ մեր որդեգրած ճանապարհը այսօր էլ ամրապնդում ենք, այդպես պիտի լինի: Զարգացման ճանապարհը իր ուղին ունի, եւ մենք երբեմն մոռանում ենք, որ աշխարհում տնտեսական զարգացումներ էր, բայց մինչեւ 1999թ-ը մեզ մոտ տնտեսական ճգնաժամ էր, այդ բոլորը հաղթահարվել է համատեղ ուժերով, եւ ես կարծում եմ, որ այստեղ բանավեճի խնդիրներ պետք է չառաջանան:
-Պարոն Սահակյան, Ռ. Քոչարյանի «պատասխանը վարչապետին» արդյո՞ք քննադատություն չէր ուղղված Ս. Սարգսյանին եւ արդյո՞ք ակնարկ չէր նրա հնարավոր վերադարձի մասին:
-Դա կապված է երկրորդ նախագահից: Այնպես չէ, որ պետք է կանխատեսումներ անել, ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակից դառնալու ընտրական պրոցեսներին: Ծայրահեղ ձեւով չի կարելի մտածել: Այն ժամանակաշրջանը, որ նախագահել է Ռ. Քոչարյանը, դա մեր հաջողված նորանկախ Հայաստանի մի հատվածն էր, այնպես որ այդ դատողությունները այդ տեսքով չեմ կարծում, որ որոշակի կդարձնեն մեր քաղաքական ամբողջական ընթացքը, իսկ ղեկավարման տեսակետից կարծում եմ, որ բավականին հարուստ պրոֆեսիոնալ կազմ ունի Հայաստանը, եւ չպետք է մտածել՝ ով կլինի: Կգա ժամանակը, ժամանակն իր քաղաքական պայմանը կդնի, եւ կարծում եմ, որ նորից ու նորից պրոցեսներ կառաջանան եւ որոնք ոչ թե կժխտեն անցյալը, այլ կկերտեն ապագան:
Շարունակությունն` այստեղ: