Ինչպես հայտնում է itar-tass-ը, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաների Սուրբ Ծնունդը: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Սուրբ Ծնունդը պայծառ տոն է, որը միավորում է միլիոնավոր մարդկանց հոգևոր արժեքներն ու պատմական ավանդույթները: Այս տոնի անբաժանելի մասն է կազմում փոխադարձ հարգանքն ու համաձայնությունը, կարեկցանքն ու մտահոգությունը հարազատ մարդկանց նկատմամբ»,-ասել է Պուտինը:

 

Ավելի վաղ նա այցելել էր Մոսկվայի Հիսուս Փրկչի տաճար: Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին:

 

«Համոզված եմ, որ եկեղեցու բազմաբովանդակ գործունեությունը շատ բարձր է կրթության, ուսուցման և գթության հարցերում, ինչպես նաև այլ, շատ կարևոր ոլորտներում: Եկեղեցին շարունակելու է ստանալ ըմբռնում և աջակցություն պետության և հասարակության կողմից»,-ասվում է հեռագրում: