Հնդկաստանում նորածնի մարմինը հայտնաբերվել է հիվանդանոցի բժշկական թափոնները տեղափոխող բեռնատարի մեջ:

 

Երեխան մահացել է երկուշաբթի առավոտյան: Նրա ծնողները 1.500 ռուփի են վճարել Մաթա Չանան Դեվի մասնավոր հիվանդանոցի աշխատակիցներին՝ երեխայի մարմինը հիվանդանոցի դիարանում գիշերն պահելու համար:

 

Երբ ընտանիքի անդամները վերադարձել են երեխայի դիակը տանելու, այն այնտեղ չի եղել:

 

Նորածին աղջկա հորեղբայր Աշոկ Կումարն ասել է. «Երբ հիվանդանոցի աշխատակիցները տեսան, որ երեխայի դիակը տեղում չէ, նրանցից մեկը հանկարծ վազեց բժշկական աղբը հավաքող բեռնատարի ուղղությամբ: Նա նայեց աղբի մեջ և երեխայի մարմինը գտավ այնտեղ»:

 

Ըստ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիդհի Սարինի՝ դա շփոթմունք է: Նա խոստացել է ներքին հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորին:

 

Ըստ նախնական վարկածների՝ հիվանդանոցի աշխատակիցներից մեկը երեխայի մարմինը շփոթել է անդամահատված վերջույթի հետ և նետել աղբը: Երեխան գլխին ուռուցք ուներ, և բժիշկները խորհուրդ էին տվել նրա ծնողներին տանել նրան հիվանդանոց, որտեղ էլ երեխան մահացել է:

 

 

 

 

«Փաստինֆո»