Այսօր' ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների, բողոքի երթ է տեղի ունենալու: Երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից, շարժվելու է դեպի Գլխավոր դատախազության շենք:

 

Ազատության հրապարակում արդեն մեծ թվով քաղաքացիներ կան, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս այսօր գնացել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որպեսզի տեսակցի Շանթ Հարությունյանին, սակայն նրան թույլ չեն տվել. «Ինձ համար Շանթ Հարությունյանն առաջատար քաղաքացի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ փետրվարից կսկսի իր ակտիվ քաղաքական կյանքը: