Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքը՝ ի հիշատակ Մարտի մեկի զոհերի:
Ամբիոնից ելույթով հանդես են գալիս ՀԱԿ համակիրները:
Ազատության հրապարակում է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր տիկնոջ ' Արմինե Հովհաննիսյանի հետ կանգնած է ժողովրդի շարքերում:
Lurer.com-ի թղթակիցը Հովհաննիսյանից հետաքրքրվեց' արդյոք ինքը ելույթ է ունենալու. «Ես օրակարգից տեղյակ չեմ, ես եկել եմ զորակցությունս հայտնելու»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ նրանց ձեռքին կային երեքական մեխակներ, իսկ նրա շուրջ հավաքվել էին սեփական կուսակցության համակիրները: