«Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին' ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ' մասնակցելու հավաք-երթի:

 

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ – ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

 

Հավաք-երթի նպատակներն են.

 

1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

 

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով.
Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ:

 

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

 

Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:

 

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ