ԵՄ-ի առաջին խորհրդարանական հետաքննության կոմիտեն դատապարտել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից օգտագործվող լրտեսման զանգվածային ծրագրերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Եվրախորդրդարանը կոչ է արել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ամենակարճ ժամկետում Եվրամիությանը ամբողջական տեղեկատվություն ներկայացնել PRISM լրտեսման ծրագրի վերաբերյալ:
Արևմտյան ԶԼՄ-ներն այս ծրագրի գոյության մասին տեղեկատվություն էին ստացել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից:
Կոմիտեի զեկույցում նշվում է նաև, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և բրիտանական Կառավարական կապի կենտրոնի գործողությունները լրջորեն ազդել են դաշնակից երկրների միջև հաստատված վստահության վրա: