Արցախի ՊԲ տվյալով, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 120 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: