ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության Կոտայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում:

 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

 

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն