armsport.amՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո խոսել է հաղթողի՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ես շատ վշտացած եմ, որ «Ոսկե գնդակը» չտրվեց Ֆրանկ Ռիբերիին: Մարդիկ կշարունակեն հաշվի չառնել ակումբային ձեռքբերումները և ևս երեք տարի ընտրություն կկատարեն Մեսսիի և Ռոնալդուի միջև:
Նախորդ 50 տարիներում այդպես չէր: Մրցանակշ շնորհվում էր մրցաշրջանի ընթացքում ձեռք բերված տիտղոսների հիման վրա: Կարծում եմ, սա իրական խնդիր է: Ռոնալդուն արժանի էր «Ոսկե գնդակին»,- ասել է Պլատինին: