
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարրին հայտնել է, թե ինչ է պակասում թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Չորեքշաբթի օրը «Նապոլին» տուգանայինի մի շարք հարվածներով հաղթեց «Յուվենտուսին» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում: Թուրինյան ակումբը երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չկարողացավ նվաճել մրցաշարը: «Մի քանի խաղացող բացակայում էր մեր թիմից, մենք պետք է կարևոր ընտրություն կատարեինք։ Ակումբը, խաղացողներն ու երկրպագուները հիասթափություն են ապրում այս պարտությունից հետո, բայց այժմ մենք ավելին չենք կարող անել: Մենք լավ ենք տիրապետում գնդակին, բայց մենք դարպասի մոտ չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել», - ավելացրել է Սարրին: Պատմության մեջ վեցերորդ անգամ «Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթը: