Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսսին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուին և նշել.
«Կարծում եմ՝ մեզ դժվար կլիներ միասին խաղալը, սակայն կցանկանայի նրա հետ մի թիմում խաղալ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ երեկ Ցյուրիխում տեղի ունեցավ «Ոսկե գնդակ»-2014 մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման պայքարում Ռոնալդուն գերազանցեց Մեսսիին. վերջինս հայտնվեց երկրորդ տեղում, իսկ Մանուել Նոյերը՝ երրորդ: