ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երեկ այցելել է զորամաս, որտեղ տեղի է ունեցել նորակոչիկ Մհեր Խլղաթյանի հետ կապված միջադեպը: Այդ մասին «Փաստինֆո» թղթակցին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ նախարարը, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:

 

Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց նաև, որ նորակոչիկի առողջական վիճակը փոքրի ինչ բարելավվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք' Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխման պահին զինվորի գիտակցությունը եղել է թեթև մթագնած, առողջական վիճակը խիստ անհանգստացնող, իսկ հոսպիտալում նաև պարզվել է, որ նա երկկողմանի թոքաբորբ է տանում:

 

Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ և 358.1 2-րդ մասով' զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը: նշանակվել է դաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: