Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Քաղաքապետն ու նրա թիկնապահը տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով շարունակում են գտնվել հիվանդանոցում:
Գյանջայի քաղաքապետարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններն անմիջապես ձերբակալել են մարդասպան Յունիս Սաֆարովին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: