Վալերի Պերմյակովի գործը գտնվում է անմիջապես ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրի կատարծ այցի ժամանակ նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակա լ Օլեգ Լեբեդևը:

 

 

Վերջինս անդրադառնալով Վալերի Պերմյակովին՝ հայկական կողմին փոխանցելու խնդրին, նշեց, որ այստեղ ամնակարևորը վերահսկողությունն է, ինչն առկա է:

«Այս գործի հանդեպ վերահսկողություն կա, և ոչ միայն խորհրդարանական ու միջխորհրդարանական հանձնաժողովների, այլ անմիջապես ՌԴ Նախագահի կողմից: Ամեն շաբաթ' երեք օրը մեկ, քննչական կոմիտեի կողմից Նախագահին տեղեկացվում է գործի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա:

 

 

Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է գործը դանդաղ ընթանում, Լեբեդեւը տեղեկացրեց, որ 19 տարաբնույթ փորձաքննություն է իրականացվել, նրանցից շատերի անցկացման համար բավական ժամանակ է պետք:

 

 

«Համաձայն ՀՀ և ՌԴ միջև 1997 թվականի օգոստոսին կնքված համաձայնագրի 5-րդ կետի, եթե կատարվել է զինվորական հանցագործություն, նախաքննությունը և դատավարությունը իրականացվում է ՌԴ տարածքում, իսկ Վ. Պերմյակովը, բացի այն, որ կատարել է 2 և ավելի մարդկանց սպանություն, կատարել է նաև 3 զինվորական հանցագործություն: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության խնդրանքով, համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դատավարությունը և նախաքննությունն իրականացվի ՀՀ տարածքում»,-ավելացրեց Օլեգ Լեբեդևը: