ԱՄՆ-ի վարչակազմը խիստ մտահոգված է Ռուսաստանի և Իրանի բարտերային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու հարցով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Մենք մտահոգված ենք, և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,-հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

 

Ըստ նրա՝ եթե այդ տեղեկությունները ճիշտ են, ապա պայմանագիրը մտահոգիչ է, քանի որ այն չի համապատասխանում «վեցնյակի» միջնորդների և Իրանի միջև ստորագրված համաձայնագրի պայմաններին և սկզբունքներին:

 

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նավթի դիմաց Իրանին կմատակարարվեր ռուսական արտադրության ապրանքներ, որի գումարը կկազմի ամսական շուրջ 1,5 մլրդ դոլար: