Թուրքիայում համացանցի օգտատերերը հունվարի 14-ից չեն կարողանում օգտվել Youtube սոցիալական ցանցից: Այս մասին հայտնում է Turkish Мedia-ն:

 

Թուրքիայի Udunet, Kablonet և TurkNet պրովայդերների բաժանորդները չեն կարողանում մտնել Youtube: TurkNet ինտերնետային պրովայդերը մեկնաբանել է, որ արգելքը սահմանվել է թուրքական դատարանի որոշման հիման վրա, և 2 շաբաթվա ընթացքում Youtube սոցիալական կայքն ամբողջությամբ անհասանելի կդառնա թուրք օգտատերերին:

 

Թուքրիայում վերլուծաբանների մի մասը կարծում է, որ տեղի ունեցածը կապված է երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի հետ: Այդ իսկ պատճառով թուրքական կառավարությունը, Youtube սոցիալական ցանցի արգելման միջոցով փորձում է իրեն ապահովագրել թուրք հասարակության կողմից կազմակերպվելիք զանգվածային ակցիաներից: