Ճապոնիայի ֆիզիկա-քիմիակա հետազոտությունների ինստիտուտի մասնագետները ծրագրում են ստեղծել գերհամակարգիչ, որը թույլ կտա ստանալ պատրաստուկներ քաղցկեղի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Japan Daily Press պարբերականը:

 

Նոր համակարգիչը սպիտակուցների կառուցվածքը կմոդելավորի ընդամենը մեկ օրվա ընթացքում: Այն 100 անգամ ավելի արագ է մոդելավորում, քան ներկայիս ամենաարագագործ համարվող ճապոնական «K համկարգիչը»:

 

Նախագծի իրականցման համար կծախսվի մոտ 7,55 միլիոն դոլար: Այս համակարգիչը նախատեսվում է տեղակայել Կաբե քաղաքի RIKEN-ի բաժանմունքում: