ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի շնորհակալական ուղերձը ԶԼՄ-ներին

 

Հարգելի գործընկեր-լրագրողներ,

 

Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնցով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը և սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն։

 

Բոլորս գիտենք, որ փաստաբանի անկախությունը անգնահատելի վավերապայման է մասնագետներիս համար: Այս առումով մեծ է Ձեր կատարած աշխատանքը՝ խնդրի անաչառ լուսաբանումը և այն սրտացավությունը, որ ցուցաբերեցիք փաստաբանների պալատին հասնելու ցանկալի արդյունքի:

 

Մաղթում եմ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին սուր գրիչ և իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների համակողմանի լուսաբանում: