Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ.-ին, որը 2003 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը առաջացրել է տուժողի մահ) մեղադրանքով: