Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց գործով դատաքննությունը, իսկ մինչ այդ հարցաքննվեց փորձագետ Արսեն Բաբայանը: Փորձագետը դատարան էր հրավիրվել ամբաստանյալի պաշտպանի միջնորդության հիման վրա եւ հարցաքննության ընթացքում փորձում էին ապացույցներ ստեղծել թե տատիկը գուցեեւ մարմնական վնասվածքներ է ստացել բարձր ճնշման պատճառով վայր ընկնելու հետեւանքով: Ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նախ հարց ուղղեց փորձագետին' պարզելու, թե արդյոք հնարավոր է ծանր մարմնական վնասվածք պատճառել բարձով հարվածելու դեպքում, ինչին փորձագետը դրական պատասխան տվեց' ասելով, որ հնարավոր է: Իսկ ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանին հետաքրքրում էր, թե հնարավոր է իր տատիկը փակ գանգուղեղային վնասվածք ստանար բարձր ճնշման կամ վայր ընկնելու հետևանքով եւ ստացավ բացասական պատասխան: Փորձագ- վկայի հարցաքննության ավարտից հետո ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննել եւս 2 վկա և տուժող Նազիկ Կարապետյանին, ինչը մերժվեց: Հաջորդ' հուլիսի 12 -ին կայանալիք նիստին մեղադրող դատախազը հանդես կգա ճառով: Հիշեցնենք, որ Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները մեղադրվում են Գուրգենի մորը՝ Թագուհի Գրիգորյանին և տատիկին' Նազիկ Կարապետյանին մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով խոշտանգելու մեջ: Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18558
Առաջարկում ենք նաև
15/07/24 15:40
Գիշերը պարեկները կանգնեցրել են «Ֆորդը». 19-ամյա զինված երիտասարդը փորձել է փախչել. Նա հետախուզման մեջ էր
21/03/22 14:35
27-ամյա երիտասարդին մարմնական ծանր վնասվածքներ էր պատճառել 17-ամյա պատանին. նա կալանավորվել է
03/10/19 19:36
Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը. վիճակը մնում է ծայրահեղ ծանր
18/01/19 14:19
Էջմիածին քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար
31/05/17 16:11
Դանակահարություն Երևանում. նախնական տվյալներով՝ ծանր մարմնական վնասը պատճառել է նախկին փեսան
02/05/17 18:21
Ընտանեկան բռնության դեպք Երևանում. ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար
01/09/15 00:14
Ոստիկանն ապտակել և մարմնական վնասվածք է պատճառել քաղաքացուն
01/04/15 17:30
Գյումրիում ՀԽ հանրահավաքի ժամանակ Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
07/03/14 20:20
Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական գերության ընթացքում ազգային ատելության հիմքի վրա պատճառել են ծանր մարմնական վնասվածքներ
15/01/14 15:55
Ծանր մարմնական վնասվածք, որն առաջացրել է տուժողի մահ
10/07/24 13:10
Կրկին կրակոցներ են հնչել․ այս անգամ Էրեբունի փողոցում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան