Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին, ժամը 00:40-ին,ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Նարինե Շ.-ն:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ օրը Նարինե Շ.-ի բնակարանում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող Հայկ Ն.-ն: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: