Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում դեկտեմբերի 25-ին 39-ամյա քաղաքացուն վնասվածք հասցրած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 1967 թվականին ծնված Գաբրիել Հ.-ն նշել է, որ ատրճանակը նետել է Արարատի մարզի «Սև ջուր» գետանցքը:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել էր դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով: