Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 26-ին' ժամը 16.05-ին, հաղորդում է ստացվել, որ «հոգեվարքային վիճակ, որովայնի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981թ. ծնված Արթուր Իրիցյանը: Պարզվել է, որ նույն օրը' ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում Արթուր Իրիցյանին որովայնի շրջանում պատճառել է հրազենային վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, 1986թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին: Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: