Հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում մարտի 26-ին' ժամը 01.00-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989թ. ծնված Սևակ Մ.-ն հայտնելով, որ վայր է ընկել: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ' վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977թ. ծնված Զորիկ Ղ.-ն' հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ: