Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում փետրվարի 18-ին' ժամը 03.10-ին, հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ժիրայր Հ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խմբին Ժիրայր Հ.-ն բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի տարածքում' ապակու վրա ընկնելու հետևանքով:

 

Պարզվել է, որ Ժիրայր Հ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 18-ին' ժամը 02.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում վիճաբանության ժամանակ 1991թ. ծնված Ժորժ Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Բացատրական աշխատանքների շնորհիվ, Ժորժ Մ.-ն փետրվարի 21-ին' ժամը 17.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: