Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին նախագծին:
Նախագծի համաձայն' առաջարկվում է սահմանել հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը, բոլոր այն դեպքերում, երբ որ քաղաքացիները ցանկություն են հայտնել կամավոր հիմունքներով մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
Ըստ նախագծի՝ Հարկային մարմինը պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է ռեեստր' վարողից տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում' էլեկտրոնային ծանուցման եղանակով: