Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ երկրում տարածում գտած հանցավորության բարձր մակարդակը կապված է հեռուստասերիալների հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մադուրոն հայտարարել է, որ իրենք կառուցելու են «հատուկ» մշակույթ, որում տեղ չեն գտնի ներկայիս սերիալները, որոնցում գլխավոր դերակատարները սպանում են մարդկանց, սակայն դրա հետ մեկտեղ ներկայացվում են որպես հերոս:
«Քանի՞ միլիոն մարդ է նայում դա: Տղաներ, աղջիկներ, երիտասարդներ»,-ընդգծել է նա:
Մադուրոն երկրի հեռահաղորդակցությունների նախարարին հանձնարարել է հեռուստահաղորդումների բովանդակության ուսումնասիրություն անցկացնել։ Նա կարծում է, որ շատ սերիալներ հասարակության շրջանում առաջացնում են ատելություն ու բռնություններ:
Պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին Վենեսուելայում յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկել 39 սպանություն: