Ազգային ժողովում «գազային» համաձայնագրերի վավեր չլինելու հարցով ոչ իշխանական 4 ուժերի կողմից Սահմանադրական դատարան չդիմելու խնդիր չկա, ուղղակի վերջնական որոշում չի կայացվել։ Այս մասին Tert.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

 

«Խմբակցությունների քննարկումները շարունակվում են, որովհետև լուրջ հարց կա. պետք է հասկանանք՝ ինչ հիմքերով ենք դիմում ՍԴ»,-ասաց ՀԱԿ պատգամավորը։

 

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները համատեղ հայտարարություն էին ներկայացրել, ըստ որի «գազային» համաձայնագրերը համարում են չվավերացված, քանի որ ձեռքով քվերակությունը կատարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ, ուստի կդիմեն ՍԴ։

 

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, թե կարծիք կա, որ գուցե անհրաժեշտ է ՍԴ-ում վերլուծել գազային պայմանագրի կնքման ամբողջ գործընթացը։

 

«Բարդ հարց է, որի վրա աշխատում ենք »,-եզրափակեց նա։