Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի ակցիա' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների: Հանրահավաքին մասնակցում են Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Մասնավորապես, Ազատության հրապարակում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը, Արամ Զ. Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Դաշնակցական» պատգամավոր Արծվիկ Մինասյան և այլք:
Բողոքի'բազմամարդ ակցիային միացել են «Դեմ եմ», «STOP» նախաձեռնության մասնակիցները: Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների բողոքի ակցիայի մասնակիցները պայքարում են «Կասեցում», «Միացում», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով:
Նշենք, որ բողոքի ակցիային հաջորդելու է երթ'Ազատության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Աբովյան - Ամիրյան - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով: