Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի և Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: