Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ ընդդիմադիր պատգամավորները Կիևում զինում են ցուցարարներին՝ հանձնելով երկու մետրանոց փայտե ձողեր և կյանքի համար վտանգավոր այլ զենքեր: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Այդ փայտերը համարվում են սառը զենք և դրանց կիրառության դեպքում կարող են լրջորեն վնաս հասցնել մարդկանց առողջությանը: Ընդդիմության կողմից Գերագույն ռադայի պատգամավորներ, ովքեր բավականին ագրեսիվ են տրամադրված, փաստացի ակտիվիստներին մղում են հանցագործության»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Նշվում է նաև, որ Ուկրաինայի քրեական օրենսգիրքը նման գործողությունները որակում է որպես օրենքով չնախատեսված ռազմականացված և զանգվածային անկարգությունների կազմակերպում: