Լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում ամերիկացի և բրիտանացի փորձագետները պարզել են, որ աշխարհը կանգնած է «սպիտակ մահվան» սպառնալիքի առջև: Այս մասին հայտնում է Medikforum.ru-ն:

 

Աղն ու շաքարը վաղուց արդեն դասվել են վնասակար մթերքների շարքին և անվանվել «սպիտակ մահ»:

 

Առողջապահական հետազոտական կենտրոնը երկարատև աշխատանքներ է անցկացրել, որի արդյունքում ուռուցքաբան-մասնագետները 11 տարվա ընթացքում հետևել են մոտավորապես 40 հազար միջին տարիքի ճապոնացիների առօրյային:

 

Համաձայն տվյալների՝ աղի մթերքի սիրահար տղամարդկանց շրջանում որովայնի քաղցկեղով հիվանդանալու վտանգվածությունը կազմել է 500 մարդուց մեկը: Սա կրկնակի բարձրացնում է ցուցիչները, որոնք գրանցվել են նրանց շրջանում, ովքեր փորձում են զերծ մնալ աղի օգտագործումից:

 

Շաքարավազը մասնագետները համարում են գիրության համաշխարհային համաճարակի պատճառ, ինչը պատասխանատու է տարեկան 35 միլիոն մահացությունների համար: Շաքարավազը առաջացնում է անպիսի հիվադություններ, ինչպիսիք են շաքարախտը, սրտային հիվանդությունները, քաղցկեղը: Այն բարձրացնում է նաև արյան ճնշումը և վնասում է լյարդը: