«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատում է Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը: Աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, Կիևում շարունակվող զանգվածային բախումների հետևանքով' զոհվել է հայազգի Սերգեյ Նիգոյանը: Այս մասին հայտնում է Украинской правдa-ն:
«Սերգեյ Նիգոյանը Եվրամայդանի պատվավոր ակտիվիստներից էր»,- հայտնում է աղբյուրը:
Ըստ տեղեկությունների' նա հրազենային վնասվածք է ստացել վզի և գլխի հատվածներում:
Ավելի վաղ տեսանյութ էր հայտնվել՝ Սերգեյը բարկադների ֆոնի վրա: 20-ամյա Սերգեյ Նիգոյանն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզից էր: