Սամվել Բալաանյանի հայտարարությունը վերջին իրադարձությունների կապակցությամբ.

 

«Սիրելի գյումրեցիներ

 

Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին:

 

Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:

 

Վստահեցնում եմ Ձեզ, որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից:

 

Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:

 

Հարգանքով Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան»: