Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Շարունակությունը` այստեղ: